-
26.02.2019|
00:38
Արդյունքը կանխորոշված էր։ Երբ Սպիտակ տունը հաստատեց Թրամփի ուղևորության փաստը, Իրաքի գործող վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին հրապարակեց պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ երբ հայտնի դարձավ Թրամփի այցի մասին, երկու առաջնորդներն ունեին հանդիպման պլան, որն ստիպված փոխեցին «հանդիպման կազմակերպման առթիվ եղած տարաձայնությունների» պատճառով։
-
25.02.2019|
11:00
Երեկ ՔՊ-ն համարյա սուսուփուս համագումար արեց ու անունը դրեց 4-րդ հերթական համաժողով: Աշխատանքային: Այսինքն` մենք ուրիշ ենք, մեր համագումարն էլ ուրիշ է:
-
25.02.2019|
10:55
Արևմտյան Եվրոպայում ռուսական ծխերի արքեպիսկոպոսությունը մերժել է Տիեզերական պատրիարքին` հրաժարվել է լուծարվել և անցնել Կոստանդնուպոլսի ենթակայությանը: Որոշումն ընդունվել է փետրվարի 23-ին` Փարիզում արքեպիսկոպոսության արտահերթ գլխավոր ասամբլեայում:
-
24.02.2019|
13:10
Երեկ լցվեց առաջին նախագահի համբերության բաժակը ու թափվեց` երկարատև ու մանրակրկիտ խոսքի տեսքով: Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց վարչապետից սահմանազատվել` «Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով»։
-
23.02.2019|
16:21
Մենք սպառազինությունների նոր մրցավազքի շեմին ենք և այս անգամ զսպման քաղաքականությունը կարող է չգործել: Պարզապես Ռուսաստանին մատնացույց անելը բավական չէ` գրում է Գերմանիայի բունդեստագի պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ի անդամ Յուրգեն Տրիտինը Frankfurter Rundschau-ում:
-
23.02.2019|
16:18
Le Monde-ին հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փորձել է հանգստացնել Վաշինգտոնի դաշնակիցներին, որ դժվար դրության մեջ են Դոնալդ Թրամփի պատճառով:
-
23.02.2019|
16:13
Իրանի կառավարությունը համաձայնություն է տվել Ռուսաստանից ևս մեկ վարկ ստանալուն` 5 միլիարդ դոլարի: Այդ գումարը Իրանի պետական եկամուտներից է դառնալու մարտի 21-ից սկսվող ֆինանսական տարում:
-
22.02.2019|
13:42
Ջիհադականների հռչակած խալիֆաթը, որի իշխանության տակ հաջողության գագաթնակետին Իրաքի ու Սիրիայի 8 միլիոն բնակիչներ էին հայտնվել, համարյա ամբողջությամբ ջախջախվել է: Կարո՞ղ է խալիֆաթը վերածնվել, երբ և եթե տարածաշրջանից հեռանան Արևմուտքի զինվորները: Այո, բայց ուրիշ ձևով:
-
22.02.2019|
03:24
Փետրվարի 13-14-ին ԱՄՆ-ը և Իսրայելը Վարշավայում կազմակերպեցին երրորդ կարգի երկրների հակաիրանական խառնաժողով բարձրահունչ, բայց իրականում սին անվանումով` «Մերձավոր Արևելքի գծով նախարարական կոնֆերանս»։
-
22.02.2019|
03:15
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման գործընթացը յուրահատուկ կատալիզատոր հանդիսացավ Հայաստանում ներքաղաքական բուռն ու սուր պրոցեսների մեկնարկի համար։ Եվ այս փուլը որոշ վերլուծաբաններ անվանում են կոմպրոմատների ժամանակաշրջան։